Քաղաքական

Քննարկվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր Ազգային ժողովում հանդիպել է Heritage հիմնադրամի նախագահի ավագ խորհրդական Ջեյմս Կարաֆանոյի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Ատլանտյան խորհրդի նախկին ավագ գիտաշխատող Կաուշ Արհան և Ռումինիայում ԱՄՆ նախկին դեսպան Ադրիան Ցուկերմանը: 

«Հանդիպման ընթացքում խոսել ենք Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների և ռազմավարական գործընկերության, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ»,- գրել է Կոնջորյանը: