Քաղաքական

Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրիի քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրիի քաղաքապետ. ավագանու 33 անդամներից քվեարկությանը մասնակցել են 18-ը, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել նրա թեկնածությանը։

Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց իրեն կողմ քվեարկած անդամներին։ «Երբեք չեք ամաչի իմ փոխարեն»։ Նա նշեց, թե մարդը պետք է հոգուն լսի, մինչդեռ խելքը պահի տակ կարող է մարդուն տանել կործանման։

«Երբ ասում էի, որ կպահեմ սուբորդինացիան, կպահեմ։ Բայց եթե հանկարծ ինչ-որ մեկն ուրիշ ձևով պահի, իրեն կփոխհատուցեմ նույն սկզբունքով։ Ես այդպես մեծացել եմ, այլ ձև չեմ կարող կարող ապրել։ Կարող է ես խոնարհվեմ, ոտքի տակը համբուրեմ հանուն աստվածային սիրո, բայց մարդկային պահով ինձ վախեցնել չկա»,- հայտարարել է նա։ Ղուկասյանը նաև ասել է. «Այսքան քրեական գործերը վրաս, ես եկել, ստանձնել եմ այդ պարտականությունը։ Դա ևս ցույց է տալիս՝ հայրենիք սիրել, ճշմարտության ջատագով լինել»։

Հիշեցնենք, որ ՔՊ-ն, որ ստացել է 14 մանդատ, չի մասնակցում ավագանու առաջին նիստին։ Իսկ Ղուկասյանի օգտին քվեարկեցին Հայաստանի կոմունիստական կուսակցության խմբակցությունը, որի ցուցակն առաջնորդում էր նախկին քաղաքապետը, «Մեր քաղաքը», «Իմ հզոր համայնք» և «Մայր Հայաստան» խմբակցությունները։

Վարդան Ղուկասյանը երդմամբ իր լիազորությունները կստանձնի երեք օր անց՝ ապրիլի 19-ին հրավիրվելիք ավագանու նիստին։

«Այ էդ ժամանակ թող եպիսկոպոսը՝ Աջապահյանը գա, կհրավիրենք»,- ասաց նա։