Քաղաքական

Գյումրիում ավագանու նիստը մեկնարկեց աղոթքով. վարում է կոմունիստական կուսակցության թեկնածուն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գյումրիում մեկնարկեց նորընտիր ավագանու առաջին նիստը: Ըստ կանոնակարգի` նիստը վարում է ավագանու ամենատարեց անդամը, այս դեպքում` ավագանու կոմունիստական կուսակցության խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը: 

Նա նիստը մեկնարկեց աղոթքով:

Հիշեցնենք, որ Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ոչ մի քաղաքական ուժի չի հաջողվել ստանալ մեծամասնության քվեն: ՔՊ-ն ստացել է 14 մանդատ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը` 8 մանդատ, «Մեր քաղաքը» դաշինքը` 6 մանդատ, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը` 3 մանդատ, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 մանդատ: Վերջին 3 ուժերը հայտարարել են, որ իրենց ձայնը տալու են կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին: 

Իշխող ՔՊ կուսակցությունը հայտարարել է, որ չի մասնակցի նիստին: