Քաղաքական

«Իրենց ոխերիմ թշնամի չեմ ճանաչում». Վարդան Ղուկասյան

Վարդան Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետ ընտրվելուց հետո հայտարարել է, թե իր առաջին քայլն ուղղված է լինելու մարդկանց աշխատավարձերի բարձրացմանը։ Ըստ նրա, դրա համար պետք է ավելացնել համայնքի բյուջեն. «Ես գիտեմ՝ որտեղից բյուջեն ավելացնել»։

Անդրադառնալով ՔՊ խմբակցության կողմից ավագանու աշխատանքները բոյկոտելու հնարավորությանը, նա նշել է. «Ինչ քայլ անեն, ժողովրդին են անելու, Ղուկասյանի խնդիրը չէ այստեղ, քաղաքի բնակչության խնդիրն է։ Եթե պետք է ոտ պահեն բնակչությանը, բնակչությունն իր կարծիքը կասի դիմացի ընտրություններին»։

Հարցին՝ Մարտուն Գրիգորյանին շնորհակալություն հայտնելու՞ է իրեն քաղաքապետ դարձնելու հարցում, նա ասել է. «Ես խնդիր չունեմ։ Ես իրենց ոխերիմ թշնամի չեմ ճանաչում։ Ես իրենց ազգի հետ, իրենք՝ մեր ազգի հետ, շատ բարիդրացիական հարաբերություններ ունեն»։ Նա նաև նշել է, թե «ոչ մեկի դուռը չի գնում»․ «Համերաշխութունը, ներողամտությունն իմ զենքն է, և ես դրանով միշտ եմ առաջնորդվել»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների մասին նա ասաց, որ կհարգի նրա աթոռը. «Ես այդ սկզբունքը որդեգրել եմ․ աթոռը կհարգեմ։ Բայց պահվածքը՝ ոնց կպահեն, ինչ կանեն, какой привет, такой ответ»։ 

Նա նաև հավելել է. «Նրա քաղաքական հայացքներին միանշանակ դեմ եմ, իր գործունեության 99.9%-ին դեմ եմ, բայց տեղական ինքնակառավարումն այլ բան է»։ Նա նաև հավելել է, որ 0.1%-ը տեղ է թողել, որ հնարավոր է՝ դարձի գա։