Քաղաքական

«Եվրոպական խաղաղության գործիքի ներքո ԶՈՒ-ի աջակցությունը կրկնապատկվել է». Միրզոյան

Այս տարի Եվրոպական խաղաղության գործիքի ներքո ԵՄ-ի կողմից ՀՀ զինված ուժերին տրամադրվելիք աջակցությունը կրկնապատկվել է․ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այդ 10 մլն-ի ծրագիրն անցած տարվան էր վերաբերում, այս տարի գումարը մի փոքր ավել է, կրկնապատիկն է, և քննարկումները շարունակվում են, հուսով եմ՝ ապագայում դրական հանգուցալուծում կլինի»,- նշեց նախարարը։ 

Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին հարցերի նախարար Տանյա Ֆայոն էլ նշել է, որ Սլովենիան աջակցել է այդ առաջարկին. 

«Ես կարող եմ իմ երկրի անունից խոսել միայն, Սլովենիան աջակցել է վերջնական առաջարկը Եվրոպական խաղաղության գործիքի աջակցության նախաձեռնությանը, որպեսզի ՀՀ զինված ուժերին սատարենք, պետք է միաձայն մոտեցում լինի։ Ինչ վերաբերում է Սլովենիային, շատ հստակ և ուժեղ աջակցություն ենք մենք ձեռք բերել»,- հայտարարել է Սլովենիայի նախարարը։