Քաղաքական

«Գործող դատավորների մոտ 60%-ը նշանակվել է 2018-ից հետո». վարչապետ

«Հայաստանում գործող դատավորների կազմի մոտավորապես 60%-ը նշանակվել է 2018 թվականից հետո». ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով այն քննադատություններին, թե իշխանությունը վեթինգի հնարավորությունը բաց է թողել։ 

«Այս քննադատությունն իրականում տեղին չէ 2 պատճառով։ Նախ, հեղափոխության ժամանակ մենք պարտավորվել ենք, որ բոլոր պաշտոնյաները պետք է նոր Հայաստանում դրսևորեն իրենց, ներվելու շանս ունենան, և ճշգրիտ հավատարիմ ենք մնացել այդ խոստումին։ Հետո՝ Հայաստանում այսօր գործող դատավորների կազմը մոտավորապես 60%-ով նշանակվել է 2018 թվականից հետո։ Նաև չմոռանանք, որ մենք, բառի բուն իմաստով, զրոյից նոր հակակոռուպցիոն դատարան ենք ստեղծել»,- նշեց Փաշինյանը։