Քաղաքական

«Բա էս 4.2 մլրդ-ը օդի՞ց է ընկել». վարչապետը՝ թալանը հետ բերելու մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հեղափոխությունից հետո՝ միայն 2024 թվականին, ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել հավելյալ 3.3 մլրդ դոլար։

«Պետք է ընդգծել, որ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից առաջ՝ նախորդող տարիներին, ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են, և սա որևէ մեկը չի կարող ժխտել։ Բայց 2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է հաղորդել։ Բոլոր միջինացված թվերը հանած՝ միայն հեղափոխության բերած տեմպի շնորհիվ ՀՀ պետական բյուջե 2018-ից մինչև 2024 թվականը լրացուցիչ մուտքագրվել է ավելի քան 1 տրիլիոն 684 մլրդ դրամ կամ 4.2 մլրդ դոլար»,- նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս թվի մեջ ներառված չեն պետական պարտքը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2020 թվականին պետբյուջե փոխանցված գումարները։

Փաշինյանը նշել է, որ սա ասում է՝ ի պատասխան այն քննադատությունների, թե իշխանությունը եկել է թալանածը հետ բերելու խոստումով և մոռացել այդ մասին. «Բա էս 4.2 մլրդ-ն օդի՞ց է ընկել, սիրելի ժողովուրդ։ Որտեղի՞ց»։