Քաղաքական

«Գայթակղությունը մեծ է՝ էշի հետ կապված այլ համեմատություն անելու». Ռուբինյանը՝ Սերժ Սարգսյանին

«Մեր ընդդիմությունը և, առաջին հերթին, նախկին, այսպես կոչված, նախագահների կողմից ղեկավարվող ընդդիմությունն, ամեն ինչ արել է և շարունակում է անել ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության, ժողովրդավարության»,- հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով խորհրդարանական ընդդիմությանը։

Անդրադառնալով երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթին, որը 2018թ. իրադարձությունների մասին խոսելիս ասել էր, թե «ժողովուրդը նախրի մեջից էշի ճակատն է համբուրել», ասաց. 

«Գայթակղությունը մեծ է՝ էշի հետ կապված այլ պատկերավոր համեմատություններ անելու, մասնավորապես, երբ մարդիկ անիմաստ խոսում են, գիտեք՝ ժողովուրդը ոնց է անվանում։ Բայց ես չեմ իջնի այդ դաշտ։ Իսկ, ընդհանրապես, ես Սերժ Սարգսյանին պատասխանեմ 2018թ․ ապրիլի 23-ի իր խոսքերով՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի։ Հետևաբար, ժողովրդի ասած, «էշ-էշ» խոսելու պահն է»։