2024-ին՝ նախորդող տարվա համեմատ, համայնքային բյուջեները եռապատկվել են. ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ավելի քան կրկնապատկվել են անշարժ գույքի հարկերից եկող եկամուտներն ու մտել համայնքային բյուջեներ։
«Անշարժ գույքի դրույքաչափերում արված փոփոխությունները հիմնականում ծանրացել են 100 մլն դրամ և ավելի արժեք ունեցող, այսինքն՝ միջինից էականորեն բարձր գին ունեցող գույքերի վրա։ Հատուկ ուշադրություն. մեր երկրում 100 մլն դրամ և ավել արժեք ունեցող գույքը ընդհանուր գույքի 0.62%-ն է կազմում, բայց այդ տոկոսը մեր արած բարեփոխումների արդյունքում վճարում է անշարժ գույքի հարկի 42.7%-ը։ Հիմա իմացա՞ք՝ աղմուկը որտեղից է», - նշեց Փաշինյանն՝ ընդգծելով, որ սա ևս մտնում է թալանածը վերադարձնելու մեջ, որովհետև հարկերի ծանրակշիռ մասը վճարում են հարուստները, այդ թվում՝ ապօրինի կերպով հարուստ դարձածները։