«ԵԱՀԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով։ 1 դեմը արդեն հիմք է որոշում չկայացնելու համար». ԱԺ-ում այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու՝ Ադրբեջանի պահանջին։
«Սա նշանակում է, որ բոլորը, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը, պետք է համաձայնվեն նման քայլի։ Չնայած՝ էդպիսի հարց կա․ արդյո՞ք բոլոր անդամ երկրները կհամաձայնեն այդ քայլին։ Հայաստանի դիրքորոշումը հստակ ձևակերպվել է, վերահաստատում եմ. խաղաղության պայմանագրի ստորագրմանը զուգահեռ, պատրաստ եմ ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին Ադրբեջանի հետ համատեղ դիմումը։ Տրամաբանությունն այն է, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեն սրան, մյուս երկրները ևս կհամաձայնեն, բայց ես չեմ կարող դա երաշխավորել․ չի բացառվում, որ ինչ-որ երկիր վերապահում հայտնի այդ որոշման վերաբերյալ», - նշեց Նիկոլ Փաշինյանը։