Քաղաքական

Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ կարգավորման գործընթացների զարգացումները

Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական ու Հյուսիսային Ամերիկայի երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատաժողով:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումները: Քննարկվել են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ԱՄՆ և ԵՄ հետ գործընկերությունների խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: