Քաղաքական

Միրզոյանը ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները

Անթալիայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ:

«Ընդգծել եմ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված կարևոր հանգրվանը՝ խաղաղության պայմանագրի տեքստի ավարտը և Հայաստանի դիրքորոշումը դրա ստորագրման վերաբերյալ»,- գրել է Արարատ Միրզոյանը X-ի իր էջում։