Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների մասնակցությամբ պանելային քննարկման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է․
«Դե ֆակտո, հակամարտություն չունենք։ Սակայն թղթի վրա խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագիր չունենք ստորագրված և վավերացված։ Լուծումը գոնե մեզ համար ակնհայտ է։ Եկեք ստորագրենք համաձայնագիրը, ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տանք այս հակամարտությանը»,- ասել է նա։
Անդրադառնալով Ադրբեջանի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի պնդումներին, թե Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի, Միրզոյանն ասել է․
«Ես պաշտոնապես ասում եմ` մեր Սահմանադրության մեջ որևէ կետ չկա, որտեղ նշվում է, թե ԼՂ-ն ՀՀ-ի մասն է։ Ոչ մի նման բան չկա»։
Միրզոյանը նաև նշել է, որ աշխարհում 1 մարմին կա, որը կարող է մեկնաբանել ՀՀ սահմանադրությունը և դա մեր ժողովուրդն է։