Քաղաքական

Միրզոյանն ու Բայրամովը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը

Միրզոյանն ու Բայրամովը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը

Անթալիայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Ինչպես նշվում է ՀՀ ԱԳՆ-ի՝ X սոցիալական կայքում արված գրառման մեջ, կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի ավարտից հետո կարգավորման գործընթացում առկա իրավիճակը:

Նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական