Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպում կունենա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ. այս մասին Radar Armenia-ին հայտնեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Միրզոյանի և Հաքան Ֆիդանի հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին. հայտնեց ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Անթալիա քաղաքում ամենամյա դիվանագիտական համաժողովն այս տարի անցկացվում է ապրիլի 11-13-ը: