Քաղաքական

Ճապոնիայում, Մոլդովայում և Կամբոջայում ՀՀ դեսպաններ են նշանակվել


ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ 


Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն Բաղդասարյանը, համատեղության կարգով, նշանակվել է Կամբոջայում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Հանոյ)։


Մոնիկա Սիմոնյանը նշանակվել է Ճապոնիայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Տոկիո)։


Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը, համատեղության կարգով, նշանակվել է Մոլդովայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Բուխարեստ)։


Արեգ Հովհաննիսյանը ետ է կանչվել Ճապոնիայում, Կորեայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում ՀՀ դեսպանի պաշտոնից։