Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, լրագրողների հարցին ի պատասխան, հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի։
Խոսելով ԱՆԻՖ-ի հետ կապված հրապարակումների մասին՝ Ավինյանը նշել է. «Եթե մենք մամուլի նմանատիպ հոդվածների վրա մեր գործողությունները կառուցենք, կարծում եմ՝ սխալ տեղում կլինենք։ Ոչ, ինձ հետ կապված նմանատիպ իրավական գործընթաց չկա և չի կարող լինել»։