Քաղաքական

Արարատ Միրզոյանն Անթալիայում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի պանելային քննարկմանը

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։

Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։