Հայաստանը Օմանի Սուլթանությունում դեսպանատուն կունենա: Նստավայրը կլինի Մուսկատում: Նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա այսօրվա օրակարգում՝ չզեկուցվող հարցերի թվում: Այն ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Ծոցի արաբական երկրների միջև հարաբերությունները վերջին տարիներին զարգանում են դինամիկ կերպով: Նկատվում է ակտիվություն թե՛ քաղաքական երկխոսության, թե՛ առևտրատնտեսական համագործակցության, թե՛ կրթամշակութային և հումանիտար ոլորտներում կապերի տեսանկյունից: