Միջազգային

Ստամբուլում մեկնարկել են ռուս-ամերիկյան բանակցությունները

Ստամբուլում մեկնարկել են ռուս - ամերիկյան խորհրդակցությունները. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններն ընթանում են ՌԴ գլխավոր հյուպատոսության շենքում։ Հանդիպումը անցկացվում է փակ ձևաչափով, ինչպես առաջին փուլը, և կշարունակվի մի քանի ժամ։ Քննարկվելու են դեսպանատների աշխատանքի նորմալացումը, ինչպես նաև առգրավված դիվանագիտական ​​ունեցվածքի վերադարձը և ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման հարցը։

Բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում է Վաշինգտոնում դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սոնատա Կոուլտերը։