Քաղաքական

Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց այս պահին չի քննարկվում. փոխնախարար

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի լուծարվել և գործում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը:

«ՀՀ արդարադատության նախարարությունը համագործակցում է տեքստի աշխատանքների մասով: Ունենք շատ սեղմ ժամկետ, մինչև 2026 թվականի ընտրություններ պետք է Սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ լինի։ Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը որևէ կասկածի տակ չի դրվում հանրության կողմից իր ընդունման լեգիտիմության առումով, քանի որ Սահմանադրությունը յուրաքանչյուր պետության, պետականության հիմքն է»,- ասաց նա։

Ըստ փոխնախարարի՝ նախաբանի փոփոխության հարց այս պահին չի քննարկվում: