ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է սահմանային կրակոցների մասին ադրբեջանական կողմի հաղորդագրություններին։ Նա հիշեցրել է, որ ՊՆ-ն սահմանային իրավիճակի հետ կապված պարբերաբար հայտնում է տեղեկություններ՝ հերքելով կեղծ ինֆորմացիան։
«Մենք շարունակում ենք առաջարկել ստեղծել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ, շարունակում ենք սրա մասին հրապարակային խոսել, աշխատել այս ուղղությամբ»,- ասել է նա։
Գրիգորյանը նաև հավաստիացրել է՝ եթե ունենան որևէ ինֆորմացիա, որը փոխկապակցված է անվտանգային իրավիճակի հետ, կկիսվեն հանրության հետ։