Քաղաքական

Հայկ Կոնջորյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն Ազգային ժողովում ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին:

Որպես Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ` Հայկ Կոնջորյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ միջխորհրդարանական համագործակցությունը: Քննարկվել են առաջիկա ծրագրերի եւ գործակցության հեռանկարները:

Դեսպանը կարեւորել է Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ առկա բազմաշերտ ու խոր համագործակցության մակարդակը եւ այն զարգացնելու պատրաստակամություն հայտնել: