ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ապրիլի 11-12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին:
Աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:
Ավելի վաղ Radar Armenia-ն հայտնել էր, որ Արարատ Միրզոյանի ու Ռուբեն Ռուբինյանի անուններն ընդգրկված են Թուրքիայում անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումի մասնակիցների ցանկում։