Քաղաքական

Հայտնի է՝ Գյումրիի ավագանին երբ կընտրի քաղաքապետ

Գյումրիում նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանից։ 

Ըստ օրենքի՝ նիստում կքննարկվի քաղաքապետի ընտրության հարցը։ 

Հիշեցնենք, որ մարտի 30-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ, սակայն նրանցից ոչ մեկին չի հաջողվել ստանալ մեծամասնության քվեն։ Գյումրու ավագանի են անցել ՔՊ, «Իմ հզոր համայնք», Հայաստանի կոմունիստական կուսակցությունները, «Մեր քաղաքը» և «Մայր Հայաստան» դաշինքները։ 

Նշենք, որ 3 ուժեր հայտնել են, որ իրենց ձայները տալու են Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից առայժմ չեն հայտնել՝ քաղաքապետի թեկնածու առաջադրելու՞ են, թե՞ ոչ։