Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ապրիլի 4-9-ը կգործուղվի ԱՄՆ։ Որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա Լոս Անջելեսում կմասնակցի «On the Cutting Edge of Science and Tech: CA and Armenia Together» խորագրով համաժողովին, ինչպես նաև համայնքային կառույցների երիտասարդական, կրթամշակութային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներ կունենա, կքննարկի համագործակցության հնարավորությունները։