Քաղաքական

Ինչու է աշխատանքից ազատվել Պարույր Հովհաննիսյանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն աշխատանքից ազատվել է՝ այլ պաշտոնի անցնելու նպատակով:

Պարույր Հովհաննիսյանը նշանակվելու է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ իր աղբյուրներից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ գրել էինք, որ վարչապետի որոշմամբ Պարույր Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից։ Նա ԱԳ փոխնախարար էր նշանակվել 2021թ. նոյեմբերի 9-ին: Ավելի վաղ՝ 2016-2021թթ․ եղել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ։