«Մենք պետք է մտածենք՝ ինչ ունենք անելու, որ ավելի լավ կառավարել սովորենք։ Մենք՝ կառավարության անդամներս»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստի ժամանակ բարձրացրել է պետական կառավարման համակարգում այդ թեմայով դասընթացներ հարցը. «Ես հարց եմ տալիս՝ քանի՞ նման դասընթաց ենք արել։ Զրո։ Համենայն դեպս, ինձ ոչ մեկը չի ասել՝ պարոն վարչապետ, կառավարությունում կամ վարչապետի աշխատակազմում սենց դասընթաց է անցկացվում, կարող է՝ Դուք ևս հետաքրքրված եք։ Ոչ մեկը։ Եթե ասեին, ես կգնայի, խելոք աշակերտի նման կնստեի, կլսեի՝ ինչ են ասում։ Բայց ոչ մեկի մտքով չի անցել, որովհետև մենք «ամեն ինչ գիտենք», մեր ինչի՞ն է պետք։ Որ հայտնվել ենք այս դահլիճում, ուրեմն մենք ամեն ինչ գիտենք։ Մեզ ո՞վ պիտի բան սովորեցնի, մենք պիտի սովորեցնենք։ Եւ սա էս աթոռի, էս դահլիճի՝ տասնամյակների պրոբլեմն է»։