Քաղաքական

ԵՄ դիտորդական առաքելությունը 5000-րդ պարեկությունն է իրականացրել

Եվրամիության դիտորդական առաքելությունը այսօր իրականացրել է 5000-րդ պարեկությունը։ Դիտորդները նշել են այս իրադարձությունը՝ այն հրապարակելով առաքելության «X»-ի էջում։

«EUMA-ն այսօր հպարտությամբ նշում է մի կարևոր իրադարձություն՝ առաքելության հիմնադրումից ի վեր մեր 5000-րդ պարեկությունը: Տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանն աջակցելու մեր հանձնառությունը մնում է անսասան: Շնորհակալ ենք մեր հանդեպ Հայաստանի վստահության համար»,- ասվում է հրապարակման մեջ։