ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը X-ի իր միկրոբլոգում գրել է.
«Իմ ադրբեջանցի գործընկերը հրապարակայնորեն մերժել է խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ կարծիքներ փոխանակելու համար հանդիպման իմ առաջարկը՝ ինձ անվանելով «պոպուլիստ»։ Եթե հանուն խաղաղության հանդես գալը պոպուլիզմ է, ապա ես հպարտությամբ ընդունում եմ այդ պիտակն այնքան, որքան անհրաժեշտ է։ Իմ առաջարկը մնում է ուժի մեջ։ Ես պատրաստ եմ մասնակցել միջխորհրդարանական մակարդակում վստահության ամրապնդման միջոցների ձեռնարկմանը՝ անխոնջ աշխատելով հանուն մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության»,-գրել է պատգամավորը։