Գյումրիի քաղաքապետի թեկնածու, «Մեր քաղաքը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը հայտարարել է. «Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է»։
Հիշեցնենք, որ Գյումրիի ՏԻՄ ընտրություններու որևէ ուժի չի հաջողվել 51 տոկոս քվե ստանալ, ընդդիմադիր «Մայր Հայաստան» և «Իմ հզոր համայնք» դաշինքները հայտարարել են Կոմկուսի ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանի օգտին քվեարկելու մասին, և հիմա սպասվում էր նաև ընդդիմադիր մյուս թեկնածուի՝ Մարտուն Գրիգորյանի դիրքորոշումը։