Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանն արձագանքել է Գյումրիի քաղաքապետի թեկնածու, «Մեր քաղաքը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը
«Այն, որ ՔՊ֊ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, դա արդեն գյումրեցին չնայած անասելի ճնշումներին և ապօրինություններին՝ որոշել է, իսկ որպեսզի Գյումրին ունենա ընդդիմադիր քաղաքապետ՝ Մարտուն Գրիգորյանը պետք է հետևի Ռուբեն Մխիթարյանի ու Կարեն Սիմոնյանի օրինակին և հստակ հայտարարի, որ կքվեարկի ամենաշատ ընդդիմադիր քվե ստացած թեկնածուին»,- գրել է Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ Գյումրիի ՏԻՄ ընտրություններու որևէ ուժի չի հաջողվել 51 տոկոս քվե ստանալ, ընդդիմադիր «Մայր Հայաստան» և «Իմ հզոր համայնք» դաշինքները հայտարարել են Կոմկուսի ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանի օգտին քվեարկելու մասին, և հիմա սպասվում էր նաև ընդդիմադիր մյուս թեկնածուի՝ Մարտուն Գրիգորյանի դիրքորոշումը։