Քաղաքական

Ընտրությունների յուրաքանչյուր արդյունք պետք է ընդունել. Նարեկ Մկրտչյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է Գյումրիում և Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրություններին: Մասնավորապես, նա խոսել է Փարաքարում անցկացված ընտրությունների մասին, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտություն է կրել:

«Իմ ազդեցությունը այդ տարածքում կարող է սահմանափակվել նրանով, որ ես այդ մարզից եմ և այնտեղ եմ ապրում: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա դրանք կազմակերպվել են թափանցիկ և ժողովրդավարական սկզբունքներով: ՔՊ-ն 2021 թվականի համեմատ ստացել է ավելի քան 1000 ձայն ավելի, սակայն մյուս ուժն ավելի մրցակցային էր և ավելի շատ ձայներ հավաքեց, ինչի համար շնորհավորում եմ»,- ասել է նա:

Մկրտչյանը նշել է, որ յուրաքանչյուր արդյունք պետք է ընդունել, հարգել ընտրողների կողմից տրված ձայներն ու որոշումը: «Ես չեմ կարծում, որ ժողովուրդն այլևս վստահություն չունի մեր նկատմամբ: 2026 թվականի ընտրություններին մենք վստահ ենք, որ հաղթանակ ենք տանելու»,- ընդգծել է նա: