Քաղաքական

Գերմանիայի նախագաhն այցելել է «Թումո»

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և վերջինիս տիկնոջ՝ Էլկե Բուդենբենդերի հետ այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Նախագահները շրջել են կենտրոնում, ծանոթացել իրականացվող ծրագրերին և զրուցել աշակերտների հետ: