Քաղաքական

Գյումրեցիները շատ գիտակից են, իրենց ընտրությունը կկատարեն․ Սարիկ Մինասյան

Գյումրիի համայնքապետի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը կատարեց քվեարկությունը թիվ 31/53 ընտրատեղամասում։ Նա ընտրատեղամաս էր եկել որդու հետ։

Քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում Մինասյանը նշեց, որ գյումրեցին իր քվեն տալու է ապագա 5 տարիներին զարգացող Գյումրի տեսնելու համար։

«Մեր երեխաների համար, համերաշխ քաղաք ունենալու համար։ Մեր գյումրեցիները շատ գիտակից են, իրենց ընտրությունը կկատարեն, վաղը կտեսնեք»,- ասաց նա։