Քաղաքական

Իմ տեղեկություններով՝ բոլոր տեղամասերում ամեն ինչ նորմալ է․ Լյուդվիգ Գյուլնազարյան

Իմ տեղեկություններով՝ բոլոր տեղամասերում ամեն ինչ նորմալ է․ Լյուդվիգ Գյուլնազարյան

Փարաքար համայնքի համայնքապետի ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ վստահ է, որ քվեների 50+  տոկոս ստանալու են․

«2,5 տարի եղել եմ համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում, 4 ամիս՝ որպես համայնքի ղեկավար, ու հասցրել ենք անել գործեր, շփվել մարդկանց հետ, ճանաչել։ Այդ ամենը մեզ թույլ է տալիս սպասել արդյունքների»,- ասաց նա։

Լյուդվիգ Գյուլնազարյանը նշեց՝ ընտրությունների ընթացքը նորմալ է։

«Իմ տեղեկություններով՝ բոլոր տեղամասերում ամեն ինչ նորմալ է, բնակչությունը գնում է, ընտրում է, ոչ մի արտառոց դեպք չի եղել»,- ասաց նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական