«Քաղաքացիական պայմանագիրը» կդիմի դատարան՝ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի կողմից հնչեցված և որոշ լրատվամիջոցներում արտատված զրպարտող հայտարարությունների մասով, թե իբր «ՔՊ-ն ընտրողներին ստիպում է նկարել իրենց քվեաթերթիկը»։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Ինչպես նաև դիմելու ենք ԿԸՀ-ին մամուլում և սոցիալական ցանցերում լռության օրվա կանոնի բազմակի խախտումներով ՔՊ-ի դեմ տարվող հսկայածավալ հակաքարոզչության մասով՝ Բագրատ Գալստանյանի, այլ քոչարյանասերժական ուժերի և նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից։
Հիշեցնեմ, որ այդ խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության։ Զարմանում եմ, թե որոշ ստահակներ ի՞նչ աստիճանի թքած ունեն Ընտրական օրենսգրքի և օրենքների վրա առհասարակ և թե ի՞նչ աստիճանի են կուրացած սերժաքոչարյանականներին ամեն գնով ծառայելու մոլուցքից»,- հավելել է Վահագն Ալեքսանյանը։