ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ վարչապետին իմպիչմենտ հայտարարելու գործընթացը խորհրդարանական գործիքներից մեկն է, որը կարևոր պահի կարող է գործածվել։ Սակայն այդ գործիքից օգտվելու ժամկետների մասին նա դժվարացավ խոսել։
«Դա կախված չէ միայն զուտ խորհրադարանում ներկայացված ընդդիմադիր տարբեր ուժերի դիրքորոշումից։ Դա մեծ հաշվով կախված է փողոցում առկա իրավիճակից և, բնականաբար, որևէ ձևով որևէ մեկը չի կարող բացառել, որ ինչ-որ կետում բարենպաստ դաշտ կձևավորվի այդ գործընթացն սկսելու համար»,-ասել է նա։