Քաղաքական

«Ստորագրումը խաղաղության գործընթացի փուլերից մեկն է». Եղոյան

Համաձայնագրի ստորագրումը խաղաղության գործընթացի փուլերից մեկն է. հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

«Եթե փաստաթուղթը ստորագրվի, կընդունե՞նք, որ դա բացարձակ հաջողություն է։ Իհարկե, այդ փաստը չեք ընդունի որպես բացարձակ հաջողություն։ Այն կհամադրենք ընդհանուր խաղաղության միջավայրի հետ։ Եթե միջավայր չեղավ, կասեք՝ փաստաթղթի ստորագրումը արդյունք չտվեց։ Մենք փաստաթղթի ստորագրելն ու չստորագրելը պետք է համադրենք ուղեկցող այլ գործոնների հետ։ Խաղաղության գործընթացը պիտի գնահատել ընդհանրության մեջ»,- ասել է նա։