Արարատ Միրզոյանը Ղազախստանի իր գործընկերոջը՝ Մուրատ Նուրտլեուին հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Հայաստան։
«Վստահ եմ՝ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի ավելի զարգացնել և ամրապնդել ռազմավարական ուղղվածություն ունեցող մեր հարաբերությունները: Մեր ակտիվ շփումները ամուր հիմքեր են դնում մեր գործընկերության համար։ Ուստի սիրով հրավիրում եմ Ձեզ Հայաստան՝ Ձեզ հարմար ժամկետներում», - նշել է Միրզոյանը։
Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական և մշակութային հարցերի զարգացմանը վերաբերվող հարցեր։
Շահագրգռություն են հայտնել Հայաստանում «Խորգոս» խանութների ցանցի բացմամբ, ինչպես նաև հայկական բիզնեսի՝ Ղազախստանի շրջաններում առևտրային տաղավարների ներկայացմամբ:
Ղաղախստանում կբացվի նաև «Թումո» կրթական կենտրոնի մասնաճյուղ։
Իր հերթին, Ղազախստանը պատրաստ է ապագայում բակալավրիատի և մագիստրատուրայի կրթաթոշակներ հատկացնել հայաստանցի ուսանողների համար:
Հանդիպմանը նաև հիշեցրել են, որ ապրիլին Հայաստանում կանցկացվեն Ղազախստանի օրեր: Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերը կայացել են 2024 թվականի հոկտեմբերին։