ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ նախկին իշխանություններն առաջնորդվել են «5 հազարը ձեզ, միլիարդները՝ մեզ» սկզբունքով. «Տրաֆիկինգի աստվածները պետք է իրենց տեղը լավ իմանան»,- ասել է նա՝ հավելելով, որ «ով փորձի քաղաքացուն սակարկման ու առքուվաճառքի առարկա դարձնել, պատասխան կտա օրենքի առաջ»։
«Եթե հանկարծ այս դահլիճում ընդդիմադիր խմբակցություններից կա ինչ-որ մեկը, որ կորոշի, որ ձայնը պետք է դառնա վաճառքի առարկա, այս 5 հազար դրամը թողնում եմ այստեղ, թող իմանա, որ միայն իր ձայնն է վաճառվում»,- ասել է նա և ԱԺ ամբիոնին 5000 դրամանոց թղթադրամ դրել։
ԱԺ նիստը նայող Ռուբեն Ռուբինյանը հարցրել է՝ այս գումարը մնալո՞ւ է դահլիճում։
«Այն իր տիրոջը կգտնի»,- տեղից արձագանքել է պատգամավորը։
«Բայց տիկին Մկրտչյանն այսօր չի գալու դահլիճ, ի՞նչ պիտի անենք»,- ասել է նա։
«Կփոխանցեն իրեն»,- ասել է նա։