ԱԺ ՔՊ խմբակցությունը Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդության հարցում դեռ չունի որոշում. հայտնել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Ընդդիմությունը լծվել է պարոն Աղազարյանի պաշտպանությանը։ ՀՅԴ-ի ու պարոն Աղազարյանի հարաբերությունները հիշեցնում են լատինաամերիկյան սերիալների դրամատիկ կերպարներին։ Ստրկուհի Իզաուրան չէր...»,- ասաց Կոնջորյանը։
Անդրադառնալով իշխանությունների հասցեին «ավտորիտարիզմ» արտահայտությանը, Կոնջորյանը հիշեցրել է՝ «Որպեսզի ձեր շեֆի որդին դառնա պատգամավոր, միանգամից երեք հոգի պատգամավորական ցուցակում հրաժարվեցին մանդատից։ Մանդատ են ստացել, ու երեք հոգի մանդատից հերթով հրաժարվում է, որ Ռոբերտ Քոչարյանի որդին դառնա պատգամավոր։ Ինչո՞ւ, որովհետև Լևոն Քոչարյանն օրենսդրական շատ լավ ջիղ ուներ և շատ լավ է տիրապետում իրավական ակտերի դիսպոզիցիաներին և իրավական կոլիզիաների ողջ ներկապնակին, և հիմա ակտիվ օրենսդրական գործություն է ծավալում»։
«Դուք ընդդիմադիր ավտորիտարիզմի փառավոր դրսևորում եք, կենդանի հուշարձան: Դուք ավտորիտարիզմի գրիմով ծածկված դեմքն եք, ընդ որում՝ այնպես, ինչպես երբեմն իրական կյանքում է լինում․ դեմքն այնքան այլանդակ է, որ գրիմը չի կարողանում թաքցնել այդ այլանդակությունը»,- ասել է նա: