Քաղաքական

«Ես կարող եմ «քֆուր ուտել», բայց դուք կարո՞ղ եք երդվել». Աղազարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ես կարող եմ «քֆուր ուտել», բայց դուք կարո՞ղ եք երդվել, որ վարչապետը չի հանձնարարել դատախազին։ Կարո՞ղ եք։ Դե, կերդվեք հարմար պահի»,- պատգամավոր Հովիկ Աղազարյանը դիմել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին։

Նա անդրադարձել է իր մասին այլ պատգամավորների, այդ թվում՝ ընդդիմադիրների ելույթներին. «Գառնիկ Դանիելյանը գիտի, որ որոշակի հարգանք է վայելում հասարակության մեջ, իրականում ես էլ եմ դրական տրամադրված նրա նկատմամբ, բայց ինքը շահագործում է այդ հանգամանքը և, երբեմն, ըստ նպատակի օգտագործում։ Ասում է՝ Աղազարյանը հո ամենակոռումպացվածը չէ՞ ՔՊ-ի մեջ։ Այսինքն, դատավճիռ է կայացնում, որ ես կոռումպացված եմ, հանցագործ, մյուսներն՝ ավելի հանցագործ են։ Այդպես չեն անում։ Պարոն Աղազարյանը միայնակ, լինելով իշխանական կուսակցության անդամ, ձեր 2 խմբակցություններից շատ գործ է արել պետության համար»,- ասել է նա։

Աղազարյանը նաև ասել է. «Ես ողջ կուսակցության սիրելին չեմ եղել, միշտ իմ կեցվածքը պահպանել եմ»։