Քաղաքական

«Աղազարյանին չեմ պաշտպանում, բայց սա քաղաքական հետապնդում է». Մինասյան

«Աղազարյանին չեմ պաշտպանում, բայց սա քաղաքական հետապնդում է». Մինասյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ չի պաշտպանում պատգամավոր Հովիկ Աղազարյանին, քանի որ վերջինս կիսում է գործող իշխանության արարքների պատասխանատվությունը։ Սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունն, ըստ Մինասյանի, «դասական քաղաքական հետապնդում է»:

«Այս հետապնդումը գործադրվում է բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք կառարկեն ձեր գլխավոր «ասողի» խոսքին: Դա այսօր հատկապես կիրառվում է ընդդիմության նկատմամբ: Ընդդիմադիր որևէ պատգամավոր չկա, որի նկատմամբ չի արվել նման փորձ իրավապահ մարմինների կողմից, ու շարունակվում է: Սա ոչ թե իրավական, ժողովրդավարական պետության, սա դասական բռնապետության, դասական իրավունքի հերն անիծող վարքագծի օրինակ է»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական