Քաղաքական

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Հովիկ Աղազարյանին ու Տարոն Մարգարյանին առնչվող քվեարկությանը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ չեն մասնակցի Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդության քվեարկությանը։

Նա հիշեցրել է, որ նաև Տարոն Մարգարյանն է հայտարարություն տարածել՝ ասելով, որ սա շոու է. «Մենք կիսում ենք այդ տեսակետը»,- ասել է նա՝ հավելելով, որ Հովիկ Աղազարյանին առնչվող հարցի քննարկմանը մասնակցել են տեսակետներ հնչեցնելու համար, իսկ Տարոն Մարգարյանին առնչվող միջնորդության դեպքում նաև քննարկմանը չեն մասնակցի։