Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է Սյունիքում՝ հայ-ադրբեջանական սահմանին, հնչած կրակոցներին։
«Ես երեկ հետևել եմ լրահոսին, տեղյակ եմ և գրառումներից, և նաև տեսանյութերն եմ դիտել, նաև՝ դրանով պայմանավորված՝ ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որ սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն, դրանք Հայաստանի Հանրապետության ուղղությամբ չեն։
Դրանք այն դեպքերն են, որոնք, վտանգ չպարունակելով, մեր կողմից հայտարարության չեն արժանանում»։
Ըստ նրա՝ ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այս ամենին. «Դրա լուծման ճանապարհը դիվանագիտական ուղին է, և մենք հարցի կարգավորումը հենց այդկերպ ենք պատկերացնում և իրականացնում»։