Քաղաքական

«Բարձր եմ գնահատել վարչապետի շատ արժանիքներ». Աղազարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ես պարոն վարչապետի հետ ծանոթացել եմ 2012թ․ և շատ բարձր եմ գնահատել իր շատ արժանիքներ, գծեր, կարևորել եմ իր անձը և որոշում եմ կայացրել, նաև՝ իր համաձայնությամբ, լինել այդ թիմում»,- ասել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ 

Նա նշել է, որ բոլորն ունեն իրենց թերությունները. «Վարչապետն ուներ թերություն՝ ինքն իրեն համարում էր բացառիկ։ Դե, հիմա, մենք էլ ամբիցիոզ մարդիկ ենք, և ես սարսափելի բան չէի նկատում։ Բայց ժամանակը գնաց, և իր մոտ այդ ամենը սրվեց, խորացավ։ Նրա բացառիկության զգացողությունը զգացել եմ մեկ տարի առաջ․ արդեն որևէ մեկին չէր լսում»։