Քաղաքական

«Բա իմ պաշտպանվելու իրավունքն ո՞ւր մնաց». «Կարդացեք Ձեր ցուցմունքները, չեք հերքում» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ում նկատմամբ քրեական վարույթ հարուցելուն համաձայնություն ստանալու միջնորդություն է ներկայացվել ԱԺ, հարց է ուղղել գլխավոր դատախազին։

Անդրադառնալով կաշառքի գործով անջատված մասը դատարան ուղարկելուն, Աղազարյանն ասել է. «Արդյո՞ք չի խախտվում իմ պաշտպանվելու սահմանադրական իրավունքը, եթե մի մասը վերցնում ու ուղարկում եք դատարան։ Իսկ մարդը, որ հիվանդ մարդ է, կարող է՝ չգիտեմ ինչ մեղքեր իր վրա վերցնել, միայն թե շուտ պրծնի էս տանջանքից, և դատարանի որոշում լինի, որ ինձ կաշառք է առաջարկել։ Բա իմ պաշտպանվելու իրավունքն ո՞ւր մնաց, տիկին դատախազ»,- ասաց նա։

Դատախազն ի պատասխան նշել է, որ Աղազարյանը ոչ մի անգամ չի հերքել գումար ստանալու փաստը. «Խնդրում եմ՝ կարդացեք Ձեր ցուցմունքները, չեք հերքում։ Գումարի չափն եք վիճարկում»։