ԱԺ-ն քննարկում է անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը։ Այն ԱԺ-ում ներկայացնում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Ըստ դատախազի ներկայացրած միջնորդության. «Աղազարյանն անձամբ իր համար պահանջել է ապօրինի վարձատրություն, որպեսզի օգտագործի այլ պաշտոնատար անձի նկատմամբ իր ենթադրյալ ազդեցությունը, ինչի արդյունքում պաշտոնատար անձն իր հերթին ապօրինի վարձատրություն տվողի օգտին կատարի ակնհայտ ապօրինի գործողություն»։ Խոսքը կաշառքի գործի մասին է. ըստ միջնորդության, Աղազարյանը 100.000 դոլար կաշառք է պահանջել, սակայն երբ նախնական առաջարկել են 20000 դոլար, նա հրաժարվել է այն վերցնելուց։