Քաղաքական

«Տեղի ունեցածն աննախադեպ չէ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը բացվել է Սիրիա հումանիտար օգնության շարասյան անցման համար. «Այսքանով տեղի ունեցածն աննախադեպ չէ, որովհետև 2023թ. հունվարին նույնպես բացվել էր անցակետը, որ կառավարության ուղարկած հումանիտար օգնությունը հասնի Թուրքիա երկրաշարժի գոտի, և այդ առումով կարծում եմ՝ կարևոր իրադարձություն է, բայց ոչ՝ աննախադեպ»։ Նա նշել է, որ այդ իրադարձությունը չպետք է թերագնահատել, բայց և չպետք է գերագնահատել։

Նա միաժամանակ ընդգծել է․ «2025թ․ մարտի 1-ի դրությամբ ՀՀ մուտքի և ելքի բոլոր կետերը գտնվում են ՀՀ սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո, և սա չափազանց կարևոր իրադարձություն է»։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերին՝ անկախությունից ի վեր այդ գործառույթը մեր սահմանային անցագրային կետերում իրականացնելու համար։